Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հյուն Մինը խոսել է խաղային գերծանրաբեռնված գրաֆիկի մասին:
«Որքան շատ են հանդիպումները, այնքան մեծ է վնասվածքների հավանականությունը: Ավելի շատ խաղերը նշանակում են ավելի շատ ճանապարհորդություններ և թռիչքներ: Մենք պետք է հոգ տանենք մեր առողջության մասին․ ֆուտբոլիստները ռոբոտներ չեն։ Մենք սիրում ենք ֆուտբոլ, սիրում ենք խաղալ, բայց մենք ռոբոտ չենք»,- Սոնի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Նշենք, որ Եվրոպական առաջատար ակումբները մրցաշրջանում գրեթե 60 հանդիպում են անցկացնում, և բարձրակարգ խաղացողները գնալով ավելի են բողոքում նման խիտ գրաֆիկից:




























































