Եվրոպա լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Տվենտեին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Տանտերերի կազմում Քրիստիան Էրիկսենի գոլին հյուրերը պատասխանեցին Լամերսի գոլով։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տվենտե»՝ 1։1
Գոլերը՝ Էրիկսեն (35′) — Լամերս (68′)
Զուգահեռաբար ընթացող խաղում «Անդերլեխտը» 2-1 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»։ Բելգիական թիմի կազմում աչքի ընկան Վերհարենն ու Դոլբերգը, հյուրերի կազմում՝ Տրաորեն։