«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի շրջանակում «Տվենտեի» դեմ կայանալիք խաղի տպավորություններով։
«Տվենտեն» ինձ շատ բան է տվել։ Լավ ուսում եմ ստացել տեղի ակադեմիայում և եղել եմ առաջին երիտասարդական սերունդի մի մասը։ Կարճ ասած՝ այնտեղ մեծ պատմություն եմ ունեցել։
Կնախընտրեի խաղալ մեկ այլ ակումբի հետ։ Տհաճ է ցավ պատճառել նրան, ում սիրում ես»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 25-ին, երևանի ժամանակով 23։00-ին։