«Կոմոյի» պաշտպան Ռաֆայել Վարանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հաղորդում է Relevo-ի լրագրող Մաթեո Մորետոն։
31-ամյա ֆրանսիացին «Կոմո» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Աստղային նորեկն առաջին իսկ խաղում ստացավ ծանր վնասվածք և շարքից դուրս մնաց մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Կոմոն» հեռացրել է Վարանին Ա Սերիայի մրցաշրջանի հայտացուցակից, չնայած, որ ֆուտբոլիստը խաղացել էր թիմի կազմում 23 րոպե։