Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հայտարարել է, թե ինչու ակումբն ամռանը ձեռք չի բերել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերային իրավունքները:
Ամռանը շատ էր խոսվում 22-ամյա իսպանացու տեղափոխության մասին, սակայն, ի վերջո, այն տեղի չունեցավ:
«Ուիլյամսի հետ պայմանագիր չկնքեցինք, քանի որ թիմում ունենք Ռաֆինյայի, Ֆերան Տորեսի, Անսու Ֆատիի, Լամին Յամալի, ինչպես նաև Ֆերմին Լոպեսի և Դանի Օլմոյի պես ֆուտբոլիստներ: Վերջինս մեզ չափից շատ մեծ օգուտ է տալիս»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: