Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է The Real Tolmies Hairdoo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 2025 թվականի ամռանը։ Նշվում է, որ Մուսիալան հետաձգել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ բոլոր բանակցությունները։
Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։
Ընացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը գերմանական գրանդի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
























































