Վերջին օրերի ընթացքում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Բրիտանական մի շարք ԶԼՄ-ներ հաստատում են, որ «Քաղաքայինները» հաջորդ ամառան չեն նախատեսում բաժանվել իրենց կիսապաշտպանից։ Նշվում է, որ «Սիթին» պատրաստ կլինի վաճառել իսպանացուն միայն 2026 թվականին՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, եթե Ռոդրին մինչ այդ չերկարաձգի պայմանագրի ժամկետը։
Հաղորդվում է, որ «Սերուցքայինները» տեղյակ են «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշումից Ռոդրիի վերաբերյալ ու արդեն սկսել են փնտրել այլընտրանքային տարբերակներ, որոնց թվում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։
























































