Լոնդոնի «Արսենալի» ամառային ձեռքբերումը՝ Միկել Մերինոն շարքից դուրս է մնացել երկու ամսով, հայտնում է The Daily Mail-ը:
28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասել էր ուսը: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նախկինում հաստատել էր, որ իսպանացին վնասվածք է ստացել պաշտպան Գաբրիելի հետ բախման պատճառով:
Լավագույն դեպքում նորեկը խաղադաշտ դուրս կգա հոկտեմբերի կեսին, սակայն վերլուծաբանները նախատեսում են վերջինիս տեսնել նոյեմբերի սկզբին:
Ակումբում հուսով են, որ Մերինոն շարք կվերադառնա հաջորդ ամիս՝ միջազգային դադարից հետո, հոկտեմբերի 20-ին կայանալիք «Բորնմութի» հետ խաղին:
Մերինոն «Արսենալի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 32 մլն եվրո:
























































