«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ծանր քննադատության է ենթարկվել «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0։3):
32-ամյա խաղացողի կինը ի պատասխան քննադատություններին փորձել է աջակցել ամուսնուն՝ նա սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով ֆուտբոլիստի բազմաթիվ գավաթները, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի հինգ գավաթները։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։