Անգլիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։ «Կարմիր սատանաները» պարտվեցին 0։3 հաշվով։
Այս պարտությունից հետո մանկունյացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի անունը բացասական երանգով մնաց ակումբի պատմության մեջ։ Հոլանդացին ակումբի հակառեկորդը սահմանեց մարզիչների շրջանում. Տեն Հեգը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին մարզիչը, որը երկու անգամ պարտվեց Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք խաղերից երկուսում:
Անգլիայի առաջնության երեք տուրից հետո «Կարմիր սատանաները» վաստակել են 3 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։
























































