«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է «Կարմիր սատանաներին»՝ ակումբն անվանելով «ֆուտբոլիստների գերեզմանոց»։
«Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրն այն է, որ մեծ խաղացողները այնտեղ գնալու մոտիվացիա չունեն: Վերջին տասնամյակում ակումբը դարձել է ֆուտբոլիստների գերեզմանոց: Այստեղ լավ համբավով եկած խաղացողները հաջողության չեն հասնում։ Դա վերաբերում է և՛ բրիտանացիներին, և՛ լեգեոներներին»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 3-րդ տուրում մանկունյացիները սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեցին «Լիվերպուլին»։
























































