Անգլիայի առաջնության 3-րդ տուրի տնային խաղում «Նյուքասլը» հաղթել է «Տոտենհեմին»՝ 2-1 հաշվով:
«Կաչաղակների» կազմում գոլերը խփեցին Հարվի Բարնսը և Ալեքսանդր Իսակը: Եվս մեկ գնդակ (ինքնագոլ) սեփական դարպասն ուղարկեց «Նյուքասլի» պաշտպան Դեն Բիրնը:
«Նյուքասլը» 7 միավորով բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ «Տոտենհեմը» չորս միավորով տասներորդն է:
Հաջորդ խաղում «Նյուքասլը» արտագնա խաղում կխաղա «Վուլվերհեմփթոնի» հետ, իսկ «Տոտենհեմը» կընդունի «Արսենալին»։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 15-ին։
























































