Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիեն Ալերը 2024/25 մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայում։
«Լեգանեսը» հայտարարել է 30-ամյա կոտդիվուարցու վարձակալության մասին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































