«Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Կապտանռնագույնները» առաջարկ են արել մերսիսայդցիներին 19-ամյա խաղացողի տրանսֆերի համար, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը:
Ինչպես հայտնում են The Athletic-ը կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ռեդ Բուլ Զալցբուրգում»: Ավստրիական ակումբը Բայչետիչին կվարձակալի առանց գնման իրավունքի։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրա պայմանագրի ժամկետը «Կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։