31-ամյա բրազիլացի կիսապաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ֆրեդ Ռոդրիգեսը, որն այժմ հանդես է գալիս թուրքական «Ֆեներբահչեում», հեթ-տրիկի հեղինակ է դարձել մրցաշրջանում իր նորամուտի խաղում։
Սուպեր լիգայի 3-րդ տուրում «Ֆեներբահչեն» արտագնա խաղում 5։0 հաշվով հաղթել է «Ռիզեսփորին»։ Ֆրեդը վնասվածքից հետո իր առաջին խաղում երեք գոլ է խփել։ Այս խաղում նա գոլերի հեղինակ է դարձել 15-րդ, 60-րդ և 64-րդ րոպեներին՝ կարիերայում առաջին անգամ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի մեկնարկից առաջ բրազիլացին թուրքական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ հանդես էր գալիս 2018 թվականի ամառվանից։ Ակումբում անցկացրած հինգ տարիների ընթացքում Ֆրեդը մասնակցել է 213 հանդիպման, դարձել 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
























































