Երեքշաբթի օրը Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց թիմի նոր համալրման մասին՝ Միկել Մերինոն տեղափոխվել է անգլիական ակումբ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի նորեկի մասին.
«Միկելը ֆուտբոլիստէ, ով մեզ մեծ որակ կբերի իր փորձի, իր բազմակողմանիության շնորհիվ: Միկելը զգալիորեն կուժեղացնի մեր թիմը իր տեխնիկական հնարավորություններով, ինչպես նաև իր ուժեղ և դրական բնավորությամբ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մերինոյի նախկին ակումբը եղել է «Ռեալ Սոսյեդադը»։
























































