«Արսենալի» կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրան այս մրցաշրջանը կշարունակի «Պորտուում»։ Կիսապաշտպանը վարձավճարով վերադառնում է հարազատ ակումբ։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Արսենալ» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
«Արսենալը» նրա տրանսֆերի համար վճարել էր 35 միլիոն եվրո։
Վիեյրան գրեթե ողջ կարիերան անցկացրել է «Պորտուի» համակարգում՝ մինչ «Արսենալ» տեղափոխվելը։
























































