«Չելսին» պայմանագիր է կնքել «Գենկի» դարպասապահ Մայք Փենդերսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բելգիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահը հաջորդ ամառից կմիանա «Չելսիին»։ Նշվում է, որ կողմերի մեջ կնքվել է 8 տարվա պայմանագիր՝ մինչև 2032 թվականը:
Նշվում է, որ Մայք Փենդերսը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Գենկի» կազմում։ Գործարքի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։
Նա արդեն 8-րդ դարպասպահն է «Ազնվականների» կազմում: Բացի Մայքից, այս մրցաշրջանում վարձավճարով այլ ակումբում կխաղա նաև Սլոնինան։ Մյուս 6 դարպասապահները կլինեն թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի տրամադրության տակ։
























































