«Մանչեսթեր Յունայթեդի» կամերունացի դարպասապահ Անդրե Օնանան գրանցել է ակումբի պատմության վատագույն ցուցանիշը` բաց թողած գոլերի քանակով։
28-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայի 40 խաղում բաց է թողել 60 գոլ, ինչը ակումբի հակառեկորդ է։
Նշվում է, որ այս արդյունքը ակումբի պատմության մեջ ցանկացած դարպասապահի վատագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայի առաջին 40 խաղերում:
























































