Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Նոնի Մադուեկեն հրապարակային ներողություն է խնդրել Վուլվերհեմփթոն քաղաքին «կեղտոտ» անվանելու համար։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում վիրավորել եմ։ Դա ուղղակի մարդկային սխալ է, դժբախտ պատահար: Ես չէի ուզում, որ դա այդպես հայտնվեր իմ սոցցանցերի էջում։ Վստահ եմ, որ Վուլվերհեմփթոնը լավ քաղաք է, և ես ափսոսում եմ տեղի ունեցածի համար»,- Մադուեկեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 22-ամյա հարձակվողը հրապարակել, ապա ջնջել էր սոցցանցերում մի գրառում, որտեղ ծայրաստիճան բացասաբար էր արտահայտվում Վուլվերհեմփթոն քաղաքի մասին։ Մադուեկեն գրել է. «Այս վայրի մասին ամեն ինչ կեղտ է»։ Գրառումը ջնջելուց հետո ֆուտբոլիստը բացատրել է, որ ցանկացել է այն հրապարակել իր անձնական աքաունթում և միայն սխալմամբ տեղադրել է պաշտոնական աքաունթում։
























































