«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է թիմի ֆուտբոլիստներին Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում ցուցադրած խաղի համար։
Խաղը կայացել է Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում և ավարտվել 2-0 հաշվով՝ հօգուտ լոնդոնյան ակումբի։
«Բոլորը ցույց տվեցին իրենց բնավորությունը, ոչ միայն Սական: «Աստոն Վիլան» խաղում էր պաշտպանությունում այնպես, ինչպես սպասում էինք, բայց մենք հարմարվեցինք ու խիզախ խաղացինք: Եվ հետո, երբ առանձին ֆուտբոլիստներինանհրաժեշտ էր իրենց դրսևորել, նրանք դա արեցին։ Դրա համար մենք հաղթեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Արսենալը» 6 միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով նույնքան միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթիին» ու «Բրայթոնին»։
























































