Ավելի վաղ անգլիական ԶԼՄ-ները, այդ թվում Daily Mail-ը և The Athletic-ը, ինչպես նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էին, որ «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակն է։
The Times-ի լրագրող Մայքլ Գրանտի տեղեկությունների համաձայն, Շոտլանդիայի չեմպիոնը կպահանջի ակումբի համար ռեկորդային գումար՝ ավելի քան 24,7 միլիոն ֆունտ ստեռլինգ, հաշվի առնելով Կյոգոյի արդյունավետությունը և թիմի խաղի վրա ազդեցությունը։
Ֆուրուհաշիի նկատմամբ անգլիական գրանդի հետաքրքրությունը պատահական չէ։ Նա արդեն աշխատել է «Վիսել Կոբեում» մարզիչ Խուանմա Լիլյոյի հետ, ով «Մանչեսթեր Սիթիում» ներկայումս Պեպ Գվարդիոլայի գլխավոր օգնականն է:
Կյոգո Ֆուրուհաշին Խուանմա Լիլյոյի գլխավորությամբ կանոնավոր հանդես է եկել ճապոնական ակումբում:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» այլ տարբերկաներ, կարծես թե, չի դիտարկում` հարձակման գիծն ուժեղացնելու համար: Խուլիան Ալվարեսի՝ «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո անգլիական ակումբին անհրաժեշտ է նոր կենտրոնական հարձակվող, ով կարող է փոխարինել Էրլինգ Հոլանդին անհրաժեշտության դեպքում։
























































