Մադրիդի «Ատլետիկոյի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Քոնոր Գալագերը խոսել է Լոնդոնի «Չելսիից» իսպանական ակումբ տեղափոխվելու մասին՝ դիմելով անգլիական ակումբի երկրպագուներին։
«Շնորհակալ եմ «Չելսիում» բոլորին իմ երազանքներն իրականություն դարձնելու համար: Ամեն անգամ մարզաշապիկը կրելը մեծ պատիվ էր: Ուրախ եմ, որ թիմի ավագ դառնալու երազանքը շատ դեպքերում իրականացավ։ Ես վայելում էի ամեն պահը։ Այս հիշողությունները կմնան հավերժ:
Ես գնահատում եմ երկրպագուների ողջ սերն ու աջակցությունը։ Յուրահատուկ զգացողություն էր լսել իմ անվան վանկարկումները «Բրիջում»: Ձեր պարզած բանները ինձ համար ամեն ինչ էր նշանակում: Շնորհակալություն ամեն ինչի համար: Ակումբին ամենայն բարիք եմ մաղթում ապագայում և հույս ունեմ, որ շուտով բոլորիդ կտեսնեմ «Սթեմֆորդ Բրիջում»»,-գրել է Գալագերը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի կիսապաշտպանը «ներքնակների» հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականի ամառ։