ՊՍԺ-ի ուրուգվայցի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն առաջիկա օրերին կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև վերջին բանակցությունները հաջող են ընթացել. գործարքի պայմանները գրեթե համաձայնեցված են: Նշվում է, որ «Կարմիր սատանաները» ուրուգվայցուն կվարձակալեն՝ հետագայում 60 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ։
Մանուել Ուգարտեն փարիզյան ակումբում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ Անցած ամառ ֆրանսիական գրանդը նույն 60 միլիոն եվրոյի դիմաց կիսապաշտպանին գնել է Լիսաբոնի «Սպորտինգից»։ 23-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրած 37 խաղում 3 գոլային փոխանցում է կատարել։
























































