Լոնդոնի «Չելսին» հույս ունի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել թիմի ութ խաղացողից։
«Ազնվականների» ղեկավարությունը ծրագրել է ութ խաղացողի վաճառքը, որոնցից առաջինը պետք է լինի Կոնոր Գալահերը, որը առաջիկա ժամերին կներկայացվի որպեսՄադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։ Ըստ Mirror-ի՝ ցուցակում հաջորդներն են Ռոմելու Լուկակուն, Ռահիմ Ստերլինգը, Կեպա Արիզաբալագան, Ջորջե Պետրովիչը, Արմանդո Բրոյան, Տրևո Չալոբան և Քարնի Չուկվուեմեկան։
«Չելսին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից արդեն վաստակել է ավելի քան 100 միլիոն եվրո, իսկ նոր խաղացողների վրա ծախսվել է ավելի շատ՝ մոտ 190 միլիոն եվրո:
























































