Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է առաջին տուրի խորհրդանշական հավաքականը, որը կազմել է «Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը։
Դարպասապահ՝ Պոուպ (Նյուքասլ)
Պաշտպաններ՝ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ), Դիաս (Մանչեսթեր Սիթի), վան Հեկե (Բրայթոն); Կիսապաշտպաններ՝ Լյուիս, Կովաչիչ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջոելինթոն (Նյուքասլ), Օնանա (Ասթոն Վիլա);
Հարձակվողներ՝ Սակա (Արսենալ), Սալահ (Լիվերպուլ), Միտոմա (Բրայթոն):
Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո «Բրայթոնը» գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ճայերն» առաջին տուրում 3-0 հաշվով հաղթեցին «Էվերտոնին»։ Երկրորդ տեղը կիսում են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք 2։0 հաշվով հաղթեցին իրենց մրցակիցներին։
























































