Ժոաո Ֆելիքսը պատրաստվում է տեղափոխվել «Չելսի»: Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ կիսապաշտպանի բուժզննումները «Չելսիում» կնշանակվեն երեքշաբթի կամ չորեքշաբթի:
Կկնքվի վեց տարվա պայմանագիր՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերն արձագանքել է «Չելսիի» հերթական տրանսֆերին.
«Դուք ինձ հարցնում եք՝ ո՞ր դիրքում է խաղալու Ֆելիքսը։ Ես մեկ այլ հարց կտայի՝ որտե՞ղ է նա փոխելու հագուստը, թիմի հանդերձարանում 40-ից ավելի ֆուտբոլիստ կա։ Ինչպե՞ս է թիմը մարզվելու»,- ասել է Կարագերը անգլիական ֆուտբոլային շոուներից մեկի ժամանակ։
























































