«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ասել է, թե ինչ է մտածում «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին։
«Կարծում եմ՝ Վարդին «Լեսթերի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է» ,- Կարագերի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Վարդին խփեց «Լեսթերի» միակ գոլը «Տոտենհեմի» հետ խաղում (1-1)։
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» օգոստոսի 24-ին կհյուրընկալվի «Էվերտոնին»։ «Լեսթերն» այդ օրն արտագնա խաղում կխաղա «Ֆուլհեմի» հետ։
























































