Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է հարձակվող Ժոաու Ֆելիքսի ՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ֆելիքսն այսօր կհեռանա թիմից: «Շուտով ամեն ինչ կիմանաք, մենք խոսում ենք տրանսֆերի մասին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆելիքսն արդեն վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում» 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում։ «Ազնվականների» կազմում անցկացրած 20 խաղում նա խփել է 4 գոլ։