Անգլիական «Լեսթերը» համալրել է իր կազմը «Տոտենհեմի» հենակետային կիսապաշտպան Օլիվեր Սկիպով:
Թիմի նորեկի հետ պայմանագիրը կնքվել է հինգ տարով, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ «աղվեսները» 23-ամյա անգլիացու համար վճարել են 23,5 մլն եվրո։
Օլիվերը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է:
Հետաքրքիր է, որ Պրեմիեր լիգայի առաջին տուրում, այսօր՝ օգոստոսի 19-ին, «Լեսթերը» սեփական հարկի տակ կընդունի հենց «Տոտենհեմին»:
























































