«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ջոշուա Ցիրկզեն բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել անգլիական ակումբ։
«Ինչո՞ւ տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ոմանց համար դա կարող է խենթություն թվալ, բայց ինձ համար սա աշխարհի ամենամեծ ակումբն է, ուստի, ճիշտն ասած, դժվար չէր ընտրություն կատարելը»,- Զիրկզեի խոսքերն է մեջբերում Manutd.One-ը։
Հարձակվողն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառը։Նշենք, որ հոլանդացին թիմին հաղթանակ է բերել «Յունայթեդի» կազմում իր նորամուտի խաղում Պրեմիեր լիգայի առաջինին տուրի «Ֆուլհեմի» հետ խաղում (1:0):
























































