«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կաել Ուոքերը ընտրություն է կատարել «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Վինսիուս Ջունիորի ու Կիլիան Մբապեի միջև։
Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Ուոքերը առաջին տեղը հատկացրել է Մբապեին, երկրորդը՝ Վինիսիուսին, իսկ երրորդը՝ Յամալին։
Նշենք, որ 34-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ «Քաղաքայինների» կազմում նա ունի անցկացրած ավելի քան 300 հանդիպում։