«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հորդորել է չկասկածել իր խաղացողներին։
«Երբ մարդիկ կասկածում են «Մանչեսթեր Սիթիում» ինչ-որ բանի վերաբերյալ, մենք հերքում ենք բոլոր կասկածները: Այնպես որ, զգույշ եղեք սա իմ խորհուրդն է բոլոր այդ մարդկանց: Տեսեք, Ռոդրին շատ կարևոր է մեզ համար, բայց Կովաչիչը փորձառու խաղացող է, որը խաղում է ամենաբարձր մակարդակով»,- ասել է Գվարդիոլան beIN SPORTS-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Քաղաքայինները» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեցին «Չելսիին»։
























































