Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։
«Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Էրլինգ Հոլանդը և Մատեո Կովաչիչը՝ համապատասխանաբար 18-րդ և 84-րդ րոպեներին։
24-ամյա նորվեգացին մանչեսթերյան ակումբում անցկացրած 100 խաղերում դարձել է 91 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի կազմում է 180 միլիոն եվրո։
























































