«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի 2024/25 առաջնության 1-ին տուրի խաղում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«Անկախ նրանից՝ տիտղոս կնվաճենք, թե ոչ, մենք պետք է ամեն օր հաղթանակի ցանկություն ցուցաբերենք մեր խաղում և արդյունքներում։
Առաջին խաղում միշտ անորոշություն կա, թե ինչպես կդրսևորես քեզ, հատկապես բարդ մրցակցի դեմ։ Աշխատանքն արված է՝ երկու գոլ խփեցինք, բաց չթողեցինք և հաղթեցինք։
Մենք դեռ կունենանք ավելի լավ օրեր: Այսօր մենք համոզիչ հաղթանակ տարանք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































