Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Վեսթ Հեմ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Աստոն Վիլային»։ և 1:2 հաշվով պարտություն կրել:
«Աստոն Վիլան» առաջին գոլը խփել է խաղի արդեն 4-րդ րոպեին։ Ամադու Օնանան է աչքի ընկել խփած գնդակով՝ բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի փոխանցումից: 37-րդ րոպեին «Վեսթ Հեմը» հնարավորություն է ստացել 11 մետրանոց հարվածի, որն անվրեպ է իրացրել բրազիլացի Լուկաս Պակետան։ Բիրմինգհեմյան թիմին հաղթանակ է պարգևել 79-րդ րոպեին կոլումբացի հարձակվող Ջոն Դյուրանի գոլը։
Հաջորդ տուրում «Ասթոն Վիլան» կհանդիպի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 24-ին։ Նույն օրը «Վեսթ Հեմը» կխաղա «Քրիսթալ Փելասի» հետ:
























































