«Ֆուլհեմի» հարձակվող Ադամա Տրաորեն պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի սադրանքին։ Արգենտինացին «Ֆուլհեմի» հետ խաղում իր թիմի հաղթանակից հետո (1:0), ասել է, որ «իր մրցակցին ուղարկել է մարզասրահ»՝ մեկնաբանելով այն դրվագը, որում Տրաորեին գցել է խոտածածկին՝ մաքուր խլելով գնդակը։
«Ֆուլհեմի» խաղացողն իր սոցցանցերում պատասխանել է արգենտինացուն՝ հրապարակելով լուսանկար և գրելով. «Մի՛ անհանգստացիր։ Մենք նորից կհանդիպենք»։

Երեկ կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվել է «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
28-ամյա Տրաորեն «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացին Բարսելոնայի շրջանավարտ է։
























































