Այսօր՝ օգոստոսի 17-ին, կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի հանդիպումը, որում մրցել են Լոնդոնի «Արսենալն» ու «Վուլվերհեմփթոնը»։ Թիմերը խաղացել են Լոնդոնի (Անգլիա) «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման առաջին գոլը խփվել է 25-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը՝ Բուկայո Սակայի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ 74-րդ րոպեին Սական ինքը կարողացել է գոլի հեղինակ դառնալ՝ խփելով «զինագործների» երկրորդ գնդակը։
Հաջորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 24-ին։ «Վուլվերհեմփթոնը» կխաղա «Չելսիի» հետ։ Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին։
























































