«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջնությունը սկսեց «Ֆուլհեմի» նկատմամբ նվազագույն հաղթանակով (1-0): Միակ գոլը խփել է հարձակվող Ջոշուա Զիրկզեն, ով թիմին միացել է ամռանը։ Խաղից հետո հոլանդացին մեկնաբանել է իր նորմաուտը.
«Առաջին տնային խաղում հաղթելն ու գոլ խփելը՝ ավելի լավ չէր կարող լինել։ Ես երախտապարտ եմ, որ կարողացա զգալ այդ զարմանալի զգացողությունը «Օլդ Թրաֆորդում» իմ առաջին խաղում:
Մենք հաղթեցինք, ինչն էլ ուզում էինք։ Ես չեմ կարող բացատրել իմ զգացմունքները: Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, և մենք ցանկանում ենք ինչ-որ մեծ բանի հասնել:
«Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական ակումբ է։ Այստեղ մենք պետք է միշտ ձգտենք լավագույնին։ Սա նշանակում է ամեն օր խաղալ 100% նվիրվածությամբ: Դա մեր ծրագիրն է»,- ասել է Զիկզեն Sky Sports-ին տված հարցազրույցում
























































