«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի՝ «Իպսվիչ Թաուն» տեղափոխության մասին։ 28-ամյա անգլիացին նոր ակումբում հանդես կգա վարձավճարով մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում»: Ֆիլիպսը «մուրճերի» կազմում անցկացրել է 10 խաղ և ոչ մի գոլ չի խփել։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
























































