«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանից առաջ խոսել է իր թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի մասին։
«Նա անցնում է ամբողջ նախամրցաշրջանը, և դա կօգնի նրան, աջակցելու լավ բազա ունենալ մրցաշրջանի մեկնարկի համար: Բոլորը գիտեն, որ Մեյսոն Մաունթը որակյալ խաղացող է, և նա կօգնի մեզ հասնել անհրաժեշտ մակարդակի և հաղթել հանդիպումներում»,- X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 2023 թվականի ամռանը։
























































