«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսն առաջիկայում վարձավճարով կտեղափոխվի ԱՊԼ նորեկ «Իպսվիչ Թաուն»:
«Կարծես, թե նա վարձավճարով կմեկնի «Իպսվիչ»: Արդեն մոտ է։ Կարծում եմ՝ ամեն ինչ արդեն որոշված է։ Նա որոշեց գնալ այնտեղ։ Նա պետք է խաղային րոպեներ ունենա։ Մենք գիտեինք, որ նա չի ունենա այն րոպեները, որին արժանի էր: Նա ապագայում այստեղ վերադառնալու հնարավորություն ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսից Ֆիլիպսը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ Յունայթեդում»: Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
























































