«Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը նշել է, որ 2024/2025 մրցաշրջանում կփորձի ցույց տալ իր լավագույն կողմերը։
«Մարդիկ դեռ չեն տեսել այն ամենը, ինչ ես կարող եմ անել: Առջևում շատ հետաքրքիր բաներ կան։ Ես շատ եմ աշխատում խաղադաշտում և դրանից դուրս: Երբեմն ինչ-որ բան շատ ես ուզում, բայց դա տեղի է ունենում միայն ճիշտ պահին։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դուք կտեսնեք իմ լավագույն կողմը»,- Մուդրիկի խոսքերն է մեջբերում Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը։
Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից» է տեղափոխվել «Չելսի» 2023 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը: Transfermarkt-ը ուկրաինացուն գնահատում է 35 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում Մուդրիկը անցկացրել է 41 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։






















































