«Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին օգոստոսի 28-ին կսկսի մարզվել «Կաչաղակների» հիմնական թիմի հետ՝ խաղադրույքների համար 10-ամսյա որակազրկումից հետո: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք կարող ենք հայտարարել, որ Տոնալին թիմ կվերադառնա չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, 10-ամսյա որակազրկումից հետո: Ակումբը պաշտոնական հաստատում է ստացել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որ խաղացողի նկատմամբ սպորտային սանկցիան ուժի մեջ է մինչև երեքշաբթի օրը՝ օգոստոսի 27-ը ներառյալ»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ իտալացի կիսապաշտպանը որակազրկվել էր 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։ Սանդրոն «Նյուքասլ» է տեղափոխվել անցած ամառ «Միլանից»:
























































