«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել 31-ամյա հենակետային կիսապաշտպան Ուատարու Էնդոյի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ ճապոնացի ֆուտբոլիստով հետաքրքրված է շոտլանդական «Սելթիկը»: Ընդգծվում է, որ մերսիսայդցիների նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նախընտրում է հենակետային գոտում տեսնել Ռայան Գրավենբերխին ու Ստեֆան Բայչետիչին։
Այնուամենայնիվ, Էնդոյի՝ «Սելթիկ» տեղափոխության խոչընդոտը կարող է լինել ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը: «Լիվերպուլը» կիսապաշտպանի տեղափոխությունից ակնկալում է վաստակել 15 միլիոն ֆունտ (17,5 միլիոն եվրո):
Ճապոնացին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։
























































