«Բրայթոնի» կիսապաշտպան Բիլի Գիլմորը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ Գիլմորն արդեն համաձայնել է տրանսֆերին։ Ակումբների ներկայացուցիչները շուտով պետք է սկսեն բանակցությունները, որոնք նախատեսում են ավարտել մինչև չորեքշաբթի։ Սպասվում է, որ «Նապոլին» կվճարի 12+3 միլիոն եվրո։
Նեապոլցիները հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մակտոմինայի ծառայություններով: Իտալացիները ցանկանում էին վարձակալել խաղացողին, սակայն մանկունիանցիները նրան բաց չթողեցին։ 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
























































