«Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը վերադարձել է Լոնդոն և այժմ մարզվում է թիմի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին վերադարձել է Մադրիդից, որտեղ օրեր առաջ հաջողությամբ բուժզննում էր անցել «Ատլետիկոյի» ճամբարում։ Կիսապաշտպանի տեղափոխությունը մադրիդյան ակումբ դեռևս սառեցված է։
Հաղորոդվում է, որ գործարքը կկայանա միայն այն դեպքում, եթե «Չելսին» համաձայնության գա «Ատլետիկոյի» հետ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսի տրանսֆերի շուրջ։
Ավելի վաղ «Ազնվականները» պետք է գնեին «Ատլետիկոյից» Սամուել Օմորոդիոնին, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց։ Անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 24-ամյա Գալահերը «Չելսիի» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։