«Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Միկել Մերինոյի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» կարող է չկայանալ։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Ահարոն Դոմինգեսը:
Ըստ աղբյուրի՝ գործարքի հնարավոր ձախողման պատճառն այն է, որ «Զինագործները» ցանկանում են փոխել նախապես հաստատված պայմանագրի պայմանները, ինչը դուր չի եկել իսպանական ակումբին։ Նշվում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» հետևում է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին և կարող է մտնել նրա համար պայքարի մեջ, եթե Քոնոր Գալահերի տեղափոխության տարբերակը վերջնականապես ձախողվի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զինագործները» մոտ են Մերինոյի տրանսֆերի գործարքն ավարտին հասցնելուն և գործարքի համար կվճարեն 30 միլիոն եվրո գումարած բոնուսներ:
Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: