Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Թեո Ուոլկոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին։
«Հիանալի կլինի, եթե Գվարդիոլան գլխավորի Անգլիայի հավաքականը։ Դա «Արսենալին» հնարավորություն կտա հաղթելու ԱՊԼ-ն։
Քանի դեռ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» է, դա հնարավոր չէ անել»,- ասել է Ուոլկոտը BBC-ին:
Հիշենք, որ Ուոլկոտն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ երեք անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։
























































