Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA)-ը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է 2023/24 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը։
Լավագույն խաղացող մրցանակի հավակնորդներն են Էրլինգ Հոլանդը , Ֆիլ Ֆոդենը, Ռոդրին՝ բոլորը «Մանչեսթեր Սիթի», Քոուլ Պալմերը «Չելսի», Օլի Ուոթկինսը «Ասթոն Վիլա» և Մարտին Էդեգորը «Արսենալ»:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2024 թվականի օգոստոսի 20-ին կայանալիք արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
























































